Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը փոխոստիկանապետի եղբոր՝ նռնակ նետելու մասին

Օգոստոս 03,2016 14:48

Aravot.am-ի հետ զրույցում «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը անդրադառնալով այն փաստին, որ Սարի թաղում բախումների ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանն է եղել նռնակ նետող տղամարդը, որի լուսանկարը շրջանառվում է մամուլում եւ սոցցանցերում, ասաց.

vardan harutyunyan2«Ճիշտն ասած, ես չեմ կարծում, թե պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, ում եղբայրն է նռնակ նետել: Նա մարդ է, որն աշխատում է ոստիկանական համակարգում, ինչպես բազմաթիվ այլ ոստիկաններ եւ ի թիվս այլ ոստիկանների էր նա այդ գործողությունը  կատարել: Կոնկրետ մեկի վրա կենտրոնանալը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, պետք է առաջին հերթին կենտրոնանալ երկրի քաղաքական իշխանությունների վրա, որոնք տվել են նման հրահանգ ոստիկանությանը, հետո նոր պետք է կենտրոնանալ ընդհանուր ոստիկանության վրա, որոնք այդ կարգի հրամանը նման ոգեւորությամբ ի կատար են ածել: Իսկ կոնկրետ՝ որ մարդը ո՞ւմ եղբայրն է կամ  ո՞ւմ հորաքրոջ տղան, դա ինձ համար էական չէ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031