Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Մանուկյանի նամակը՝ հացադուլը դադարեցնելու մասին

Օգոստոս 04,2016 22:37

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը իր ՖԲ էջում հրապարակել է Դատապարտյալների հիվանդանոցում հացադուլ անող Պավել Մանուկյանի նամակի լուսանկարը:

Նամակում գրված է . «Անսալով ժողովրդիս կոչին, հաշվի առնելով զորահրամանատարիս՝ Ժիրայր Սեֆիլյանի հորդոր պահանջը, հավատարիմ մնալով «Սասնա ծռերի»՝ ապստամբություն առանց զոհի պատգամին, զգալով մեր մոտալուտ հաղթանակի տեսլականը, ես՝ Պավել Մանուկյանս, դադարեցնում եմ հացադուլը:

04.08.16թ. ստորագրություն,

Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ »

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031