Լրահոս
Օրվա լրահոսը

Մինի նստացույց՝ փողոցում

Օգոստոս 04,2016 23:09

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հետեւց երթը՝ Հյուսիսային պողոտայով: Հայտարարվեց, որ ցուցարարները  երթով կգնան Հանրապետության հրապարակ, հետո՝ Մաշտոցի պողոտա, որտեղ էլ կավարտեն հավաքը:

Ցուցարարները՝ «միացեք» կոչերով մի պահ նաեւ մինի նստացույց արեցին հենց Հանրապետության հրապարակ չհասած փողոցում: Հավաքի մասնակիցների ձեռքերին կային նաեւ ցուցապաստառներ՝ «Սասնա ծռերը հերոսներ են» եւ այլ գրություններով:

Մի երիտասարդ էլ հայտարարում էր, որ «Սասնա ծռերը» մեր ազատության համար են նման գործողությունների դիմել, ցուցարարներն էլ հավանություն տվեցին սուլոցներով ու ծափահարություններով, սկսեցին վանկարկել «Սասնա ծռեր», «Պավլիկ» եւ «Միացում»:

'We are the owners of our country' holds a protest march in support of 'Sasna Tsrer' group heading to the RA Presidential Residence in Yerevan, Armenia

‘We are the owners of our country’ holds a protest march in support of ‘Sasna Tsrer’ group heading to the RA Presidential Residence in Yerevan, Armenia

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ի՞նչ կտան այս ամենօրյա երթերը, «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Անի Նավասարդյանն ասաց. «Քաղաքում բոլորը տեսնում են, որ կենդանի պայքարը չի մարել, որովհետեւ անընդհատ քարոզ է գնում, որ վերջացավ, որովհետեւ հավաքը ղեկավար չունի, իսկ մարդիկ տեսնում են, որ չի վերջացել»: Ըստ նրա, այս երթերը կնպաստեն նաեւ, որ տղաներին չճնշեն. « Ամենօրյա հավաքներին էներգիա կա ու չի սպառվել, քանի այդ էներգիան կա, պետք է այն պահել, որ տղաներին պաշտպանենք թիկունքից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031