Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տեղադրվեց Թալիշում նահատակված Հրաչ Գալստյանի դիմաքանդակը (Ֆոտոշարք)

Օգոստոս 05,2016 22:33

Այսօր Գյումրու Մուշ թաղամասում՝ իր իսկ տան դիմաց, բացվեցին խաչքար, դիմաքանդակ ու ցայտաղբյուր՝ ի հիշատակ Թալիշի պաշտպանության ժամանակ նահատակված 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի: Հիշեցնենք, որ հերոսը չհասցրեց անգամ տեսնել իր առաջնեկին. նրա դուստրը՝ Անահիտը, ծնվեց հոր մահից ուղիղ մեկ ամիս անց: Խաչքարը բացվեց Գյումրու փողային նվագախմբի խրոխտ երաժշտության ներքո, աղոթքներով: Հավաքվածների տրամադրությունն առավել քան մարտական էր, նրանից յուրաքանչյուրը խոսում էր թշնամուն թիզ հող անգամ չզիջելու մասին:

hushaqar hrach galstyani patvin hrach galstyani mayrn u kiny hrach galstyani hushaqar gyumriՀուշահամալիրը բացեցին հերոսի հայրը՝ Վարդան Գալստյանը ու կինը՝ Անուշը: Հուշահամալիրի բացմանը մասնակցում էին քառօրյա պատերազմի ժամանակ զոհված գրեթե բոլոր հերոսների հարազատները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031