Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը Քաշաթաղում հանձնարարականներ է տվել

Օգոստոս 06,2016 22:27

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 6-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ: Իշխանաձոր գյուղում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Քաշաթաղի շրջվարչակազմի եւ հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:

Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի ընդհանուր ծավալով 2014 թվականից ի վեր Քաշաթաղի շրջանը մեր հանրապետությունում զբաղեցնում է առաջին տեղը: Նախագահն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի ավարտից հետո ԼՂՀ որեւէ շրջանում երբեւիցե չի հավաքվել 2016 թվականին Քաշաթաղում հնձված հացահատիկային մշակաբույսերի ծավալը գերազանցող համախառն բերք:

bako sahakyan

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը հետագա տարիներին եւս բարձր բերքատվություն ապահովելու ուղղությամբ:

Այնուհետեւ Բակո Սահակյանը մասնակցել է Իշխանաձոր գյուղում կառուցված նոր բնակելի թաղամասի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը, ինչպես նաեւ ներկա գտնվել երիտասարդ զույգերի հարսանյաց հանդեսին:

Նախագահն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը, այստեղ ժողովրդագրական իրավիճակի հետեւողական բարելավումը Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման առանցքային բաղադրամասերից է եւ շարունակելու է մշտապես լինել իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ      ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031