Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը չափազանց կարեւոր է». Հասան Ռոհանի. «Apa»

Օգոստոս 07,2016 16:48

«Ադրբեջանի եւ Իրանի միջեւ այսօր կարեւոր փաստաթղթեր են ստորագրվել: Համոզված եմ, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն անկեղծ հիմքեր ունեն»,-այսօր Ադրբեջանի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Apa» գործակալության հաղորդմամբ` մասնավորապես ստորագրվել են Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առաջիկա մի քանի տարում զբոսաշրջային եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության, էլեկտրոնային անվտանգությանն առնչվող համաձայնագրեր, ինչպես նաեւ` «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրագործման շուրջ հնարավոր գործակցության համաձայնագիր:

Նույն աղբյուրի հաղորդմամբ` Ռոհանին հայտարարել է, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ միավորված երկաթուղու կառուցումը չափազանց կարեւոր է. «Ծրագիրը կֆինանսավորվի հավասարապես. կողմերից յուրաքանչյուրը կֆինանսավորի 50 տոկոսի չափով»:

Հիշեցնենք` ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցություն է սկսում: Նշենք նաեւ, որ վաղը նախատեսված է Ադրբեջանի, ՌԴ-ի և Իրանի նախագահների հանդիպումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Իսկ մենք ինչպես միշտ դիտորդի կարգավիճակում ենք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031