Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի գործով» հետախուզվողի կինը հերքում է ՀԽ-ի հայտարարությունը

Օգոստոս 07,2016 17:57

«Հիմնադիր Խորհրդարանն» իր ֆեյսբուքյան էջում հրապարակել ու լրատվամիջոցներին է քիչ առաջ ուղարկել հետեւյալ հաղորդագրությունը. «Տեղեկություն ենք ստացել, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ շինծու մեղադրական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Արթուր  Մովսիսյանի ընտանիքի վրա ոստիկանությունը խիստ ճնշում է գործադրում, որպեսզի Արթուր Մովսիսյանը ինքնակամ հանձնվի: Հորդորում ենք լրատվականներին լուսաբանել իրավիճակը»:

himnadir xorhrdaranAravot.am-ը հապ հաստատեց հաղորդագրության մեջ նշված` Արթուր Մովսիսյանի կնոջ հեռախոսահամարով: Նա չցանկացավ իր անունը հրապարակել, փոխարենը հերքեց տեղեկատվությունը, թե Մովսիսյանի ընտանիքի վրա ոստիկանությունը խիստ ճնշում է գործադրում:

«Ասել են, որ իրավաբանական տեսակետից նրա վերադառնալու տարբերակն ամենաճիշտն է: Ասել են, որ դա փոխանցեմ նրան: Ոչ մի ճնշում չի եղել, ոչ մի նման բան չկա»,-հայտնեց կինը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031