Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին

Օգոստոս 08,2016 20:30

Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ոստիկանության պետը ներկայացրեց համակարգում կատարված կադրային փոփոխությունները:

Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու գրանցվել կադրերի ռեզերվում:

Ոստիկանության պետը ներկայացրեց Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին, որը մինչ այս ղեկավարում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը:

Վլադիմիր Գասպարյանի հրամանով կատարվել են նաև կադրային այլ փոփոխություններ: Մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, որին այդ պաշտոնում փոխարինել է Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը  վարչությունների նորանշանակ ղեկավարներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031