Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակից բանավեճի ձեռնոց նետեցին Սերժ Սարգսյանին

Օգոստոս 08,2016 21:52

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին այսօր ելույթ ունեցավ ֆիզիկոս Գայանե Բաղդասարյանը:

Նա պատմեց, որ ուշադրությամբ հետեւել է Խորենացի փողոցում ու Ազատության հրապարակում հնչած ելույթներին ու ելույթներից իր համար կարեւոր մտքեր արձանագրել:

«Խորենացի փողոցում քաղաքական գործիչներից մեկն ասաց՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, բայց այստեղ հարյուր հազարավոր մարդիկ պետք է լինեն, Սերժ Սարգսյանը, եթե այսպիսի պայմաններում հեռանա, նա կդավաճանի պետականությանը, բայց նա կհեռանա, որովհետեւ իր գործած սխալները շատ են ու կոպիտ»:

Հետո տիկինը հետաքրքրվեց՝ ո՞ւր են հարյուր հազարավոր այն քաղաքացիները,  որոնք կողմ են իշխանափոխությանը. բայց այստեղ չեն:

Հետո անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին. «Հայաստանում ով ասես իրավունք ուներ սահմանադրական փոփոխություններ անել, բացի ՀՀԿ-ից. Փոփոխությունները կարող էին նախաձեռնել քաղաքացիները, հ/կ-ները, բայց նախագահն ու ՀՀԿ-ն իրավունք չունեին, որովհետեւ 2013-ի ընտրություններին ու դրան նախորդող տարիներին նրանք դեմ էին խորհրդարանական համակարգին: Վերընտրվելուց հետո նախաձեռնեցին»:

Ֆիզիկոսի խոսքով, բոլորս հայտնվել ենք ծիծաղելի վիճակում. «Եթե իշխանությունը ծիծաղելի վիճակում է, նրան հանդուրժող  հասարակությունն էլ է ծիծաղելի, այս վիճակից դուրս գալու միակ ձեւը իշխանության հեռանալն է, սահմանադրական վակուումի մեջ են հայտնվել: Նրանք հակասահմանադրական քայլն են կատարել: Բայց ինչպես ասացին «Սասնա ծռերը» հանձնվելիս՝

քայլը ժողովրդինն է, ժողովուրդը կառաջացնի այն անհրաժեշտությունը, որի պահանջմունքը կա հասարակության ճնշող մեծամասնության մեջ՝ քաղաքական բարձր որակ: Կստիպենք իշխանությանը հեռանալ ու ընդունել իրենց  սխալները»:

Հրապարակում հավաքվածները սկսեցին վանկարկել «Սերժիկ հեռացիր», տիկինը շնորհակալություն հայտնեց ու շարունակեց՝ ասելով, որ քաղաքացիների անունից բանավեճի է հրավիրում իշխանություններին. «Բաղրամյան 26-Ազատության հրապարակ հրապարակավ բանավեճը սկսված է: Կապացուցենք նրանց սխալները ու մեկ առ մեկ նրանց սխալները ձեռքները տալով է հրաժեշտ կտանք: Սերժ Սարգսյանը ստիպված կլինի վերցնել բանավեճի մեր նետած ձեռնոցը»:

Վերջում անդրադառնալով ԼՂ կարգավորման հարցին՝ Գայանե Բաղդասարյանը հավելեց. «Խնդրի կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն իրավունք չունի ներկայացնել ՀՀ-ն, սահմանադրական նման փակուղային վիճակում հայտնված իշխանությունն իրավունք չունի ներկայացնել Հայաստանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031