Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի երթը մեկնարկեց նույն կարգախոսներով

Օգոստոս 08,2016 22:11

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքն ավարտվեց, սկսվեց բողոքի երթը արդեն հայտնի կարգախոսներով՝ «Սերժիկ հեռացիր», «Ազատ, անկախ Հայաստան»:

Երթ անելու անհրաժեշտության կոչը միացյալ երիտասարդների լիգայի ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանինն էր: Ըստ նրա երթերից իշխանությունները սարսափում են. «Վերջին երթը, որը տեղի ունեցավ Ազատության հրապարակից, հետո Մաշտոցի պողոտան փակեցինք, քսանյոթ անձ բերման ենթարկվեց, վարչական իրավախախտումների մասին օրենքի տարբեր հոդվածներով տուգանքների ենթարկվեցին. Մեր իշխանությունը վախենում է ժողովրդի կամարտահայտությունից: Բացի դա, իմ կարծիքով, միայն հավաքվելով ոչինչ չենք փոխի, երթով գոնե հարակից տարածքների բնակիչները կիմանան, որ շարժումը չի մարել, պետք է ինտենսիվ պայքարել»:

Ցուցարարների երթուղին այսօր մեկնարկեց Հյուսիսային պողոտայով դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց, ապա՝ Հանրապետության հրապարակ: Ցուցարարների երթը կավարտվի Ազատության հրապարակում:

Այս պահին խաղաղ բողոքի երթ է ընթանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031