Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահաբեկիչները երկրի իշխանություններն են, որ մի ամբողջ ժողովուրդ պահում են ահաբեկման մեջ». Արմենուհի Ղազարյան

Օգոստոս 08,2016 22:35

Նախքան Ազատության հրապարակից այսօր երթի մեկնարկը «Միացյալ երիտասարդների լիգայի» ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը պատմեց, որ օրեր առաջ բերման ենթարկվածներից մեկն էլ ինքն էր:

«Բոլորս հավաքվել ենք մի պահանջով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, բայց մոռանում ենք Հայաստանում իշխանության վերահաստատման պահանջը, որը «Սասնա ծռեր»  հերոսական խումբը, ոչ թե զինված խումբ, այլ այսուհետեւ հերոսական խումբ, իր առջեւ դրել էր: Այն է, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան պետություն: Բայց հիմա օր-օրի պակասում ենք, պակասում ենք ոստիկանության, ԱԱԾ գործակալների ազդեցության շնորհիվ: Մեզ բերման ենթարկելով՝ փորձում են կանխել մեր հետագա առաջխաղացումը»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը:

Նա կոչ արեց բոլորին միանալ իրենց պայքարին ու ունենալ ինքնիշխան Հայաստան:

Հավաքվածները սկսեցին վանկարկել «ազատ, անկախ Հայաստան», հետո ծափահարեցին, Սեւակ Հովհաննիսյանը շարունակեց. «Բոլոր երիտասարդներին կոչ եմ անում միանալ ազատագրական պայքարին»:

Ցուցարարները սկսեցին վանկարկել «միացում»:

Սեւակի ելույթին հաջորդեց Արմենուհի Ղազարյանի ելույթը: Ըստ նրա. «Հասունացել է այն պահը, որ համակարգային հեղափոխություն լինի, այսօր մեր տղաները ոտքի ելան այդ նպատակով, բայց նրանց անվանեցին ահաբեկիչներ, նրանք ինչ ահաբեկիչ են, ահաբեկիչները երկրի իշխանություններն են, որ մի ամբողջ ժողովուրդ պահում են ահաբեկման մեջ. չունենք աշխատավարձ, ձայնի, ապրելու  իրավունք»:

Ի դեպ, բողոքի խաղաղ երթը շարունակվում է, իսկ երթի մասնակիցները ամոթանք են տալիս անցորդներին՝ անտարբերության մեջ մեղադրելով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031