Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այս հրապարակը չաշխատեց, Հայաստանը երբեք չի կարողանա դառնալ անկախ երկիր». Աշոտ Մանուչարյան (Տեսանյութ)

Օգոստոս 08,2016 23:13

Ազատության հրապարակից մեկնարկած բողոքի երթը քիչ առաջ ավարտվեց Ազատության հրապարակում: Հանրահավաքի փոքրաթիվ մասնակիցներից միայն մի քանիսը եկան Ազատության հրապարակ:

Հիշեցնենք, որ երթուղին Հյուսիսային պողոտայով դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակով էր անցնելու, իսկ ավարտվելու էր Ազատության հրապարակում:

Ինչպես հավաքի մասնակիցներն էին այսօր ավելի վաղ հայտարարել, վաղը կրկին նույն ժամին, նույն տեղում են հավաքվելու, ամենայն հավանականությամբ նրանց կմիանա «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, արդեն ազատության մեջ գտնվող Ալեք Ենիգոմշյանը:

Այսօր հրապարակում հանրահավաքին ելույթ ունեցողներից մեկն էլ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էր:

Ըստ նրա. «Մեզ մի հարց է տրված՝ ի վիճակի ենք ամբողջականացնել այս հրապարակը, ապահովել պայմաններ, որ ողջ ժողովուրդը ոտքի ելնի»:

Նա պատմեց, որ Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ է խոսել, նրանց համար ՀՀ-ում ստեղծված իրավիճակն անընդունելի է, ու նրանք կարծիք են հայտնել, որ իրավիճակը պետք է արագ հանգուցալուծում ստանա. «Ժողովրդի բոլոր արդար պահանջները պետք է բավարարվեն…  Արցախի բանակը հայ ժողովրդի հետ է»:

Ըստ նրա, իրենց են միացել նաեւ Հայաստանի արվեստի գործիչները, որոնք մոտ օրերս մի նշանաբանով՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», մեծ համաժողովրդական համերգ են անցկացնելու:

Պարոն Մանուչարյանն իր խոսքը եզրափակեց հետեւյալ նախադասությամբ. «Եթե այս հրապարակը չաշխատեց, եթե չհամախմբվենք, Հայաստանը երբեք չի կարողանա դառնալ անկախ երկիր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031