Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեթթի» հիմնադրամը կարեւորել է Սեւանի գրողների ստեղծագործական տունը

Օգոստոս 09,2016 22:54

Գեւորգ Քոչարի եւ Միքայել Մազմանյանի կողմից 1932թ. նախագծված Սեւանի գրողների ստեղծագործական տունը նոր շունչ կստանա  հանրահայտ «Գեթթի» հիմնադրամի (Getty Foundation) շնորհիվ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց համադրող, արվեստի քննադատ, Արվեստի քննադատների Հայաստանի ազգային ասոցիացիայի նախագահ եւ  Սեւանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի գիտական ղեկավար Ռուբեն Արեւշատյանը:

Նրա ձեւակերպմամբ, Սեւանի գրողների ստեղծագործական տունը հայտնի կառույց է, որի վերաբերյալ ինքը հետազոտություններ է կատարել դեռեւս  2004-2005 թթ: Սակայն, բարձր միջազգային հանրայնություն շենքը սկսել է ձեռք բերել 2012 թ.-ից` հայտնվելով Վիեննայում կայացած ճարտարապետական ցուցահանդեսի գիրք-ալբոմի շապկին:

ruben2

«Այդ շենքով սկսվում էր ողջ Սովետական մոդեռնիզմի 20-րդ դարի 2-րդ կեսի պատմությունը: Այդ ժամանակվանից  ամեն օր «դրսից» խմբեր էին գալիս շենքը նայելու: Իմիջիայլոց, հենց 2012թ Վիեննայում կայացած Ճարտարապետական կոնգրեսը ընդունեց  խորհրդային մոդեռնիզմի կառույցների պահպանման վերաբերյալ հայտնի բանաձեւը, որը պարբերաբար մեջտեղ ենք բերում, երբ խնդիր է առաջանում այս կամ այն շենքի փրկության հետ կապված, օրինակ` Զվարթնոց օդանավակայանի եւ այլնի»,- ասում է մեր զրուցակիցը:

Մանրամասները` օգոստոսի 10-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031