Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկարակիրները բնապահպանական ֆիլմով կմասնակցեն փառատոնի

Օգոստոս 09,2016 23:23

The Hollywood Reporter-ի փոխանցմամբ, կլիմայի գլոբալ փոփոխությունների մասին պատմող  «Կրիտիկական կետ» ֆիլմը ներկայացվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին: Ֆիլմի ռեժիսորն է հանրահայտ կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որը հայտնի է բնապահպանական նախաձեռնություններով:

Toronto Sun-ի տեղեկացմամբ, հոլիվուդյան աստղի հետ համահեղինակ է մեկ այլ աստղ օսկարակիր դերասան Ֆիշեր Սթիվենսը: Երկու ճանաչված դերասանները ֆիլմում արծարծել են իրենց մտահոգությունները՝ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ: Ի դեպ, Դի Կապրիոն այդ մասին բարձրաձայնել էր նաեւ այս տարի՝ իր բաղձալի «Օսկարը» ստանալիս:

 Լուսանկարը՝ laweekly.com-ի

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031