Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը մեկնեց Ռիո դե ժանեյրո

Օգոստոս 10,2016 23:07

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնեց Ռիո դե Ժանեյրո:

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն Aravot.am-ին փոխանցեց. «ՀԱՕԿ-ի նախագահը, որ անձնական անգնահատելի ներդրում ունի օլիմպիական քառամյա շրջափուլում հայաստանցի մարզիկների լիարժեք նախապատրաստության գործում, ուզում է ամենապատասխանատու մրցելույթների ժամանակ լինել մեր օլիմպիական մարզիկների կողքին»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին եւ մարզիչներին հղած իր մաղթանքում ասել էր. «Դուք լավ եք գիտակցում Օլիմպիական խաղերում հաղթանակ տանելու կարևորությունը: Կասկածից վեր է, որ Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք ամառային Օլիմպիական մարզահանդեսում հաջող մրցելույթներով բարձր կպահեք Հայաստանի սպորտի պատիվը: Մեր հանդիպումների ընթացքում դուք, որ ներկայացնում եք տարբեր  մարզաձևերի ֆեդերացիաներ, խոստացաք առավելագույն   քանակով օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Դուք կատարեցիք ձեր խոսքը: Մնում է՝ կատարեք նաև  մեդալներ նվաճելու  ձեր խոստումը և արժանապատիվ ելույթներ ունենաք «Ռիո 2016 » -ի Օլիմպիական Խաղերում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031