Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Երևանում 60-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով 2 անչափահաս երեխաների հետ անցնող կնոջը. Shamshyan.com

Օգոստոս 11,2016 16:19

Այսօր՝ օգոստոսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Գևորգ Ճզտանյանը իր վարած Nissan մակնիշի 16 UU 683 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում` «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով 2 անչափահաս երեխաների հետ անցնող մոտ 30 տարեկան մի կնոջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. քաղաքացիների ահազանգով դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վրաերթի պատճառով վարորդ Գ. Ճզտանյանի մոտ ևս առաջացել են առողջական խնդիրներ և մեկ այլ շտապօգնության բրիգադ էլ նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.comի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031