Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին

Օգոստոս 13,2016 20:45

Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր՝ օգոստոսի 13-ին, Ռիո դե Ժանեյրո քաղաքի օլիմպիական ավանում հանդիպում է ունեցել 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ:

18481_b

Նախագահը վստահություն է հայտնել, որ հայ մարզիկները ունենալու են հաջողություններ և հիշեցրել, որ այդ հաջողությունները նաև մեր ժողովրդին ավելի ճանաչելի են դարձնում: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ մարզիկները մրցելու են այլ՝ ավելի մեծ ազգերի ընտրյալների հետ, ովքեր իրենց սեփական երկրներում հազարավոր մրցակիցներ ունեն, և այդ հանգամանքից ելնելով է, որ հայ մարզիկի ձեռքբերումը ավելի է արժևորվելու:

«Ձեր երկրպագուները շատ են, բայց ձեր առաջին երկրպագուները, առաջին սատարողները Հայաստանի քաղաքացիներն են, ձեր մարզիչներն են, Օլիմպիական կոմիտեն է: Դուք ինձնից շատ լավ գիտեք՝ լարվել պետք չէ: Սպորտը այնպիսի բան է, որ միշտ կարող է լինել հաջողություն և անհաջողություն՝ կարևորը, որ դուք կարողանաք ամբողջովին դրսևորվել: Վերջին տարիներին բավականաչափ աճել է մրցանակների թիվը: Նորից եմ կրկնում, ամենակարևորը նա է, որ դուք կարողանաք ամբողջովին դրսևորվել»,- հանդիպման ընթացքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031