Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «ՀԱԿ պատգամավորների դիրքորոշումը չի տարբերվում ՀՀԿ-ների պահվածքից»

Օգոստոս 13,2016 22:02

Օգոստոսի 13-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին մասնակցող Վարդգես Գասպարին կոչ արեց հարթակից որեւէ հայտարարություն անելուց առաջ ամեն մարդ նախ հաշիվ տա ինքն իրեն:

«Թե չէ այնպես է ստացվում, որ ցանկացած մարդ, որ կասկածելի անցյալ ունի, կարող է գալ այստեղ եւ ցանկացած հայտարարություն անել: Ավելի մեծ պատասխանատվությամբ մոտեցեք բարձրախոսին: Շատերը գիտեն, որ ես եղել եմ ՀԱԿ-ի անդամ, գոնե 2008-ից հետո իմ ճակատագիրը հայտնի է ժողովրդին, ու գիտեք, որ կրել եմ պատասխանատվություն իմ արածների ու դիրքորոշման համար»,-ասաց Գասպարին:

Ապա քննադատեց Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող պատգամավորներին եւ ընդհանրապես այդ ուժին:

«Այսօր Ազգային ժողովում են ՀԱԿ-ի պատգամավորները, որոնք չեն գտնվում այն դիրքում, որ կցանկանայինք լինեին: Ես այս հրապարակում ես հանդիպում եմ մի շարք ընկերների, որոնք անպատվաբեր են համարում ՀԱԿ պատգամավորների այդ դիրքորոշումը, որը չի տարբերվում ՀՀԿ պատգամավորների պահվածքից: Եվ փաստորեն մեր ընտրած այդ պատգամավորները հանդես են գալիս մեր անունից՝  այն էլ բարձր ամբիոններից: Հետեւաբար, կոչ եմ անում պարտադրենք, որ մեր ընտրած պատգամավորները ընտրեն պատվաբեր կեցվածք»,-ասաց Վարդգես Գասպարին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031