Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները Հրազդան գետից մեծ դժվարությամբ դուրս են բերել անօգնական քաղաքացուն. shamshyan.com

Օգոստոս 16,2016 17:30

Այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր զբոսայգու մոտակայքում՝ Հրազդան գետում քաղաքացի է ջրահեղձվում և նրան շտապ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արամ Մանասյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության լեյտենանտ Սարգսյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներն ու քաղաքացիները գետի մեջ, հսկայական քարի վրա հայտնաբերել են կանգնած վիճակում ու անօգնական 30-ամյա Հարություն Իլանգյոզյանին, ով գետի ուժեղ վարարման հոսքի պատճառով չի կարողանում դուրս գալ ափ։

 

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031