Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի խորհրդականը դուրս է եկել աշխատանքից. պատճառը ընտրություններ են

Օգոստոս 16,2016 19:15

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Պատճառը, նրա պարզաբանմամբ, այն է, որ իր ստեղծած «Գյումրեցու ոգի» կուսակցությամբ մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին: Ըստ նրա, այս կուսակցությունն առանձին է մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, իսկ թե ով կգլխավորի ցուցակը, կհայտարարեն առաջիկա օրերին: «Քաղաքապետն առաջարկել է  մնալ ու շարունակել աշխատել: Ճիշտ չեմ համարել ներկա պահին աշխատելը, բացի դրանից ծանր ընտրարշավ է սպասվում, հնարավոր չէ աշխատելը»,-ասաց Սահակ Սահրադյանը:

Մեր հարցին, թե արդյո՞ք չեք մասնակցում ընտրություններին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին սատարելու,  ձայներ ապահովելու համար, որպեսզի ավագանու անդամները լինեն հենց նրա թիմակիցները, Սահակ Սահրադյանն ասաց. «Նման խոսակցություններ եղել են կուսակցության ստեղծման առաջին օրվանից, ես անձամբ ասոցացված եմ   Սամվել Բալասանյանի հետ,  բնականաբար  նման մտերմությունն ու հարաբերությունները որոշ մարդկանց տալիս է նման կերպ մտածելու իրավունք: Չեմ ուզում հերքել. ընտրությունները ցույց կտան ինչքանով ենք մենք իրական փոփոխությունների կողմնակից, ինչքանով ենք այլ ուժի սատարող ուժ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031