Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են ԱՄՆ նախագահի ընտրություններին ՀՀ-ից մասնակցելու հնարավորություն ստացած երիտասարդ կուսակցականների անունները

Օգոստոս 16,2016 21:50

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական, «Արարատ» հեռուստաընկերության նախագահ Միհրան Հակոբյանը, որը ևս դիմել էր այս ծրագրին, տեղեկացրել էր,  որ ԱՄՆ դեսպանատնից իրեն ոչ «այո», ոչ էլ «ոչ» են պատասխանել, այլ հայտնել են, որ պատասխանը կլինի սեպտեմբերին:

Նշենք նաև` տեղեկություններ կան, որ Միհրան Հակոբյանին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի ընտրել հատկապես նրա ֆեյսբուքյան գրառումներից մեկի հետ կապված, երբ նա Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ գրել էր. «Սատկացնելու ժամանակը»:

Մեզ հետ զրույցում, սակայն, Միհրան Հակոբյանը պնդեց, որ ԱՄՆ դեսպանատնից են դիմել նրան ծրագրին մասնակցելու համար:

Aravot.am-ը ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` իրենք պատասխան ստացե՞լ են ԱՄՆ դեսպանատնից: Նա հայտնեց. «Այո, մեզ պատասխանել են. ԲՀԿ-ից ԱՄՆ կմեկնի ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ Բորիս Մուրազին: Տեղյակ եմ նաև, որ ԱՄՆ կմեկնեն ԲՀԿ, ՀՅԴ, «Քաղաքացիական պայմանագիր»,  «Լուսավոր Հայաստան» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ. օրինակ`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ալեն Սիմոնյանը և այլք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031