Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանը հացադուլ է հայտարարել

Օգոստոս 17,2016 21:21

«Ազատություն Դավիթ Սանասարյանին եւ Հայաստանի մյուս քաղբանտարկյալներին», «Հացադուլ» պաստառներով Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:  Նա Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց հացադուլ հայտարարելու պատճառները:

«Քանի որ երկրում ստեղծվել է շատ վատ վիճակ, քաոսային վիճակ է երկրում՝ ով, ինչ ուզում անում է, ամենաթողություն է: Մարդիկ էլ անտարբեր են, թքած ունեն՝ ինչ է կատարվում, ով էլ թքած չունի միանգամից ճնշվում է: Էլ ուրիշ տարբերակ չկա, պետք է այսպիսի ծայրահեղ քայլի գնամ ժողովրդի մեջ ինչ-որ բան փոխելու հույսով»:

Hunger strike

Նկատառմանը, թե իր ֆեյսբուքյան ընկերները հորդորում էին այդ ծայրահեղ քայլը չկատարել, պայքարի այլ միջոցներ կատարել, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Ես դուրս եմ եկել, թո՛ղ մարդիկ գան ասեն՝ Շահեն ջան եկել եք, դուրս գանք ցույց անեք, սա անենք, նա անենք»:

Շահեն Հարությունյանը պատրաստվում է Ազատության հրապարակում իր հացադուլը շարունակել մինչեւ օգոստոսի 20-21-ը, դրանից հետո իր գործողությունները կախված կլինեն ստեղծված իրավիճակից: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխմանը՝ Շահեն Հարությունյանը ասաց. «Շատ ուրախ եմ Արմեն Մարտիրոսյանի ընտանիքի եւ բոլորիս համար, որ նա դրսում է: Բայց այս իշխանությունից ոչ մի դրական բան չեմ սպասում, այդ թվում նաեւ նման բաներ: Երեւի թե ինչ-որ նպատակ ունեն, ոչ մի լավ բան հնարավոր չէ … կարող է կամաց-կամաց ուզում են տղերքից պրծնել՝ բաց թողնելով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անցեալ ամիս տեղի ունեցած դէպքերի ծանրությունը բաղդատելով այս տղու հայրիկին գործած -հարաբերաբար – գրեթէ աննշան արարքին, թերեւս իրոք պատշաճ է որ վերատեսութեան ենթարկվի անոր պատիժի տեւողությունը:

    (Լաւ գաղափար չէ սկիզբից հայտնելը թէ հացադուլը մի քանի օրվա համար է միայն… )

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031