Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Մեր պայքարը միշտ եղել է հանուն, ոչ թե ընդդեմ»

Օգոստոս 19,2016 20:55

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հասարակությանը հորդորեց ակտիվ մասնակցել, ինչպես այն ժամանակ, երբ երթեր էին կազմակերպում եւ Տիգրան Մեծ պողոտան ամբողջովին փակում:

«Մեր պայքարը միշտ եղել է հանուն, ոչ թե ընդդեմ: Ընդդեմ՝ Սերժի, Հանրապետականի, վարչախմբի … վարչախումբը շատ փոքր միավոր է Հայաստան կոչված միավորի հանդեպ: Մենք պայքարում ենք Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Մեր պայքարի նպատակը դա է եղել, եւ ոչ թե միայն այն, որ իշխանափոխություն լինի. իշխանության տարբեր դեմքեր փոխվել են՝ բան չի փոխվել: Մեզ պետք է կառավարման համակարգը արմատապես մաքրել, Հայաստանի Հանրապետությունում կարողանալ իսկապես այնպիսի համակարգ ստեղծել, որտեղ սոցիալական արդարությունը առաջնահերթ կլինի, եւ ոչ թե այնպիսի բեւեռված հասարակություն ունենանք՝ ինչպես հիմա է»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով միջազգային կառույցների հայտարարություններին, ասաց. «Բարեբախտաբար, մենք ունենք ժողովրդավարական Արեւմուտք, որեւէ մեկը ուզում է արեւմտյան կողմնորոշման մեջ ինձ մեղադրել, ուզում է՝ ոչ, մենք տեսանք, որ արեւմտյան կառույցներն էին, որ հենց ժողովրդավարական նորմեր պահանջեցինք Արեւմուտքից: Ուստի մեր օրինական, քաղաքացիական խաղաղ պայքարի մեջ երբեք միայնակ չենք լինի: Մենք պետք է կարողանանք Հայաստանը բերել մի այնպիսի իրավիճակի, երբ համեմատության հետ կլինենք ոչ Ադրբեջանի հետ, այլ մեր համեմատության սկզբնաղբյուրը կլինի Արեւմուտքը. Մենք ենք ավելի ժողովրդավա՞ր, թե՞ իրենք, մեր տնտեսությո՞ւնն է ավելի արդյունավետ եւ ազատ, թե՞ իրենց, մենք ավելի շատ նոր տեխնոլոգիաներ ունե՞նք, թե՞ իրենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031