Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Ուկրաինայի ֆեդերացիաները բողոք են պատրաստում Ռիոյի ըմբշամարտի մրցաշարում անարդար մրցավարության դեմ

Օգոստոս 20,2016 10:37

Ուկրաինացի 85 կգ քաշային ըմբիշ Ժան Բելենյուկը, որը Ռիո դե Ժանեյրոյում արժանացել է արծաթե մեդալի, հայտարարել է, թե իր երկրի եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիաները պատրաստվում են բողոք ներկայացնել Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցավարության դեմ:

Անդրադառնալով եզրափակչում ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեից կրած պարտությանը՝ ուկրաինացին ասել է, թե մրցավարները մրցակցին մի փոքր օգնեցին, թեեւ դրանում իր մեղավորության բաժինն էլ կա, քանի որ թույլ տվեց նրան օգնել: Իսկ ահա Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ եզրափակիչ գոտեմարտի մասին Բելենյուկը հաստատել է՝ հայ ըմբիշին պարտություն գրանցվեց մրցավարական բացահայտ կողմնակալությամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031