Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանի թեկնածությունը կգրանցվի՞. «Հրապարակ»

Օգոստոս 20,2016 11:36

Նախկինում եւս նախնական կալանքի տակ գտնվող անձինք փորձել են ընտրություններում առաջադրել իրենց թեկնածությունները, սակայն ընտրական հանձնաժողովները չեն գրանցել նրանց։ Հետաքրքիր է՝ այս անգամ ի՞նչ ելք կունենա, եւ օրենքը որեւէ կերպ սահմանափակո՞ւմ է կալանավորված մարդու ընտրվելու իրավունքը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրինք․ Խանդոյանի՝ նախնական կալանքում գտնվելու հանգամանքը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ, որ չգրանցվի նրա թեկնածությունը. «Այս պահին փաստաթղթերը բերվել են ընտրատարածք, ընտրատարածքն ունի գրանցման համար ժամանակահատված, սահմանված ժամկետներում ընտրատարածքը կգնահատի բոլոր փաստաթղթերը՝ համադրելով օրենսդրության պահանջների հետ, եւ իր որոշումը կկայացնի։ Թե ինչպիսին կլինի այդ որոշումը, դա հրապարակային ընթացակարգ է, սահմանված ժամկետում բոլորը կիմանան»։

Նկատենք, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքն այս մասով սահմանում է. «1. Համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ կարող են ընտրվել սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք: 2. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովների անդամները (ՀՀ ԸՕ 107-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մաս)»։ Առաջին մասում հիշատակված 2-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք»։ Իսկ Խանդոյանի դեպքում առայժմ միայն կալանք է կիրառված, եւ դատավճիռ դեռեւս չկա։ Ստացվում է՝ Արայիկ Խանդոյանի առաջադրումը, համաձայն օրենսդրության, հնարավոր է, եթե օրենքի այնպիսի կետ չհայտնաբերեն, որ նրա կարգավիճակը կամ ներկայացրած փաստաթղթերը համադրելի չլինեն դրա հետ»:

Վահե Մակարյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031