Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան պահպանում է դիրքերը ՆԱՏՕ-ում». Ռումինիայի նախագահի նախկին խորհրդական

Օգոստոս 20,2016 16:35

Ռումինիայի նախագահի նախկին խորհրդական պրոֆեսոր Յուլիան Կիֆուն վստահեցնում է, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ֆոնին Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններն ամենևին չեն սրվել:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց մամուլի ասուլիսին Aravot.am-ի հարցին` համամի՞տ եք այն կարծիքներին, որ ռազմական հեղաշրջման փորձի ֆոնին սրվել են Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները, պարոն Կիֆուն պատասխանեց. «Նախևառաջ, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններում: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրումը` Գյուլենի արտահանձնման հետ կապված, ընդամենը մի դրվագ է, ինչը չի կարող ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություների վրա լուրջ ազդեցություն ունենալ: Ի դեպ, Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամ կատարում է իր բոլոր պարտավորությունները»:

Ռումինիայի նախագահի նախկին խորհրդականին հիշեցրինք այն տարաբնույթ մեկնաբանությունները, որոնց արժանացավ Պուտին-Էրդողան հանդիպումը: Հարցրինք` ինչպե՞ս կգնահատեք այն ու արդյոք համամի՞տ եք, որ արևմուտքը մտահոգված է այդ հանդիպմամբ և ՌԴ-Թուրքիա ջերմացող հարաբերություններով, պարոն Կիֆուն պատասխանեց. «Իհարկե, որոշ մտահոգություններ կան, սակայն առանձնապես ողբերգություն տեղի չի ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի` բավականին ծանրակշիռ և արժեքավոր անդամ է և շարունակում է իր դիրքը պահպանել ալյանսում»:

Յուլիան Կիֆուն ընդգծեց, որ այժմ տեղի է ունենում Անկարա-Մոսկվա տնտեսական կապերի վերակառուցում և ընթանում են քննարկումներ Թուրքիայի` Սիրիայի ներսում ազատ գործողությունների հարցով:  Սակայն, դեռ դիրքորոշումների շատ տարբերություններ կան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031