Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանյան ամառ 2016»-ի գլխավոր միջոցառումը` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Օգոստոս 20,2016 18:43

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի անվան պուրակում անցկացվել է  «Ողջույն Քանաքեռ-Զեյթունից» խորագրով միջոցառումը:

Համերգային ծրագիրը բաղկացած էր թե փոքրերի և թե մեծերի համար նախատեսված հատվածներից: Միջոցառմանը մասնակցել են վարչական շրջանի մշակութային կրթօջախների, մասնավորապես, Ղազարոս Սարյանի անվան  արվեստի և Մինաս  Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցների սաներն ու ուսուցիչները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է կերպարվեստի բաց դաս և աշխատանքների ցուցադրություն:

Համերգն ուղեկցվել է մանկական զվարճալի ծրագրով:

Նշենք, որ «Երևանյան ամառ 2016»-ի ընթացքում ամբողջ ամռանը տարբեր միջոցառումներ են անցկացվել Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031