Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբիշ Լևան Բերիանիձեն կպայքարի օլիմպիական, բրոնզե մեդալի համար

Օգոստոս 20,2016 20:24

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային, նախավերջին օրը պայքարն են շարունակում ազատ ոճային ըմբիշները։

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն պայքարը սկսեց 1/8 եզրափակչից։ Վերջինիս մրցակիցը չինացի Ժիվայի Դենգն էր։ Գոտեմարտն ավարտվեց 2։2 հաշվով, և քանի որ վերջին միավորը վաստակել էր Հայաստանը ներկայացնող ըմբիշը, հենց նա էլ հաղթեց:

Երկրորդ գոտեմարտում Բերիանիձեն մրցում էր հունգարացի Դանիել Լիգետիի հետ։ Այս գոտեմարտում Բերիանիձեն հաղթեց հունգարացի մրցակցին` 3։1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հայաստանը ներկայացնող Բերիանիձեի մրցակիցը կիսաեզրափակչում թուրք Թահա Ակգյուլն էր։ Այս գոտեմարտում Բերյանիձեն 8։1 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին և բրոնզե մեդալի համար կպայքարի մոնղոլ-բելառուս զույգի հաղթողի հետ։

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

ՀԱՕԿ լրատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031