Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղում առաջին դասարանցիների թիվն աճել է

Օգոստոս 21,2016 15:50

Օգոստոսի 20-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում համայնքների ղեկավարների և ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ կայացած շրջխորհրդի նիստը, որն անցկացրեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Օրակարգի առաջին հարցը՝ «Բերքահավաքի արդյունքները, աշնանացանի նախապատրաստական աշխատանքները, վարկերի մարման ընթացքը», ներկայացրեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը:

Անցած տարվա աշնանը և այս տարվա գարնանը շրջանում ընդհանուր կատարվել է 17538 հա հացահատիկի ցանքս, այդ թվում՝ցորեն՝ 8535 հա, գարի՝ 7895 հա և հաճար՝ 1108 հա: Հնձվել է ընդհանուր 17035 հա, և համախառն բերքը կազմել է 41769 տա՝ 24,5ց/հա բերքատվությամբ: Արտերում աշխատել են մինչև 72 կոմբայն, որից 17-ը՝ Քաշաթաղի շրջանից: Հունիսին տեղացած կարկտի պատճառով չի հնձվել 129 հա գարու արտ: Հյուսիսային թևում հձելու է մնացել ընդամենը 20 հա գարի և 354 հա հաճար: Աշնանացանի համար կատարվելէ 3600 հա հերկ: Գարնանը շրջանում կատարվել է նաև 260 հա եգիպտացորենի և 44 հա արևածաղկի ցանքս: Սիլոսի համար հնձվել է 168 հա եգիպտացորեն, ստացված 3520 տոննա բերքը 8-12 դրամով վաճառվել է Կապանում գործող «Վա-Մաքս» ընկերությանը: Արևածաղիկը նույնպես հիմնականում օգտագործվել է սիլոսի նպատակով՝ ստացվել է 250տ հումք: Անդրադառնալով շրջանին հատկացված վարկերի մարմանը՝ Ա. Մխիթարյանը նշեց, որ «ԱՐԻ» ծրագրով հատկացվել է շուրջ 85.500.000 դրամ վարկ, որից մարվել է մոտ 70 միլիոնը: Այս հարցի վերաբերյալ պարզաբանում տվեց նաև ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի շրջանային ներկայացուցիչ Մհեր Եսայանը՝ ասելով, որ վարկերի մարումը հիմնականում կատարվել է հացահատիկի արտադրության արդյունքից: Շրջվարչակազմի ղեկավարի օգնական Արտավազդ Ալեասանյանը ներկայացրեց բանջարաբոստանային և բանջարապարենային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին: Այս գարնանը կատարվել է 184հա ձմերուկի, սեխի, նաև 241հա բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքս:

Օրվա դրությամբ իրացվել է 2300տ ձմերուկ ու սեխ և 500տ այլ բերք: Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը ներկայացրեց անասնակերի կուտակման աշխատանքների ընթացքը և ԼՂՀ կառավարության կողմից անասնակերի արտադրության և թթագործության զարգացման խթանման ծրագրերի արդյունքները: Այս գարնանը շրջանին հատկացվել է 1275 հատ թթի տնկի, որը բաշխվել է համայնքներին և շրջանում առկա է 47հա թթայգի: Հանրապետությունում անասնակերի արտադրության զարգացման և ցանքաշրջանառության ծրագրերի իրականացման համար 2016թ. շրջանն ստացել է 44000կգ կորնգանի սերմացու, որն ամբողջությամբ հատկացվել է համայնքներին: Ապրիլյան պատերազմական իրադարձությունների պատճառով անցած տարվա համեմատությամբ 70հա քիչ կորնգան է ցանվել՝ 425-ի փոխարեն՝ 355հա: Այս տարի համեմատաբար բարձր են խոտի կուտակման արդյունքները; 2015-ին ընդհանուր կուտակվել է 360.000 հա խոտ, իսկ այս տարի՝ օրվա դրությամբ՝ 400.000 հակ: Խոտհնձի աշխատանքները շարունակվում են:

Լ. Սիմոնյանը տեղեկացրեց՝շրջանում առկա է 11892 գլուխ խոշոր եղջերավոր, 34252 գլուխ մանր եղջերավոր անասուն, 4282 խոզ, 25966 թև թռչուն, 6012 մեղվաընտանիք, 605 միասմբակավոր: 2016թ.օգոստոսի 20-ի դրությամբ շրջանում իրացվել է 8902ց միս, 926500 հատ ձու, 49443ց կաթ և 738ց բուրդ: 2016-2017 ուստարվա մեկնարկի հարցին անդրադարձավ շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչի տեղակալ Վահե Դավթյանը:

Օգոստոսի 15-ից շրջանի 52 դպրոցներում սկսվել են աշխատանքները: Ըստ նախնական տվյալների` այս տարի առաջին դասարան  կհաճախի 250 երեխա, որն անցած տարիների համեմատ բարձր արդյունք է (2015-ին առաջին դասարան ընդունվել է 210 երեխա): Միայն Բերձոր քաղաքի 2 միջն. Դպրոց կընդունվի 55 առաջին դասարանցի՝ անցած տարվա 34-ի փոխարեն: Վ. Դավթյանը նշեց նաև, որ նոր ուստարին նորակառույց շենքում կգործի Հերիկի դպրոցը, մասնակի նորոգվել են Բերձորի 2 և Ծիծեռնավանքի դպրոցների շենքերը: Շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնիվարիչ Հովհաննես Հակոբյանը ներկայացրեց բնակարանների վերանորոգման համար տրված շինանյութերի արդյունավետ օգտագործման նկատմամբ երահսկողության հարցը: Վերջին տարիներին բնակարանների նորոգման նպատակով բնակչությանը հատկացվում է շինանյութ՝ ցեմենտ, տանիքի փայտանյութ ու թիթեղ: Շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանը հանձնարարեց ոլորտի պատասխանատուին և համայնքների ղեկավարներին աշխատել համատեղ, ճշտել՝ ինչպես է օգտագործվել հատկացվածը, լրացնել պակասը:

qashatax1

Կարևորվեց շուտափույթ շինանյութ հատկացնել այս տարվա հուլիսին փոթորկից վնասված բնակարանները վերականգնելու համար: Հարավային թևի Փակահան, Կումայրի, Մամարք, Գետամեջ, Այգեկ և այլ համայնքներում ուժեղ քամիներից ու կարկտից վնասվել է 10-ից ավելի տուն: Ելույթներից հետո համայնքների ղեկավարները ներկայացրեցին առկա խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են բնակարանաշինությանը, ոռոգման և խմելու ջրի հարցերի կարգավորմանը, ճանապարհաշինությանը և այլն: Պատասխանելով հարցերին՝ Ս. Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ շրջանում «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Այս առումով հանձնարարականներ տվեց ՓԲԸ տնօրեն Սամվել Ալեքսանյանին և համայնքների ղեկավարներին, որ յուրաքանչյուր բնակավայրի տարածքում աշխատող տեխնիկան բարեկարգի նաև ներբնակավայրային ճանապարհները:

Տեղեկացրեց նաև, որ շուտով շրջանին կհատկացվի մի քանի միավոր համապատասխան տեխնիկա (տրակտոր և այլն), որը հնարավորություն կտա ավելի շատ աշխատանքներ իրականացնել հատկապես ոռոգման ջրատարների նորոգման ու վերականգնման և այլ բնագավառներում: Աշակերտների և բնակչության տեղափոխման նպատակով ԼՂՀ կառավարության կողմից մի քանի համայնքի կհատկացվի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Հայկազյանի գյուղական համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ շուտով ամառանոցներից շրջան կբերվի մեծ քանակությամբ անասուն. Կա մտահոգություն, որ նույն հոտերի հետ վարակված կենդանիներ կան, ուստի անհրաժեշտ է աշխատանքներ տանել՝ խուսափելու անասունները վարակելուց: Շրջանային անասնաբուժական կայանի տնօրեն Արմեն Էլբակյանը պարզաբանումներ տվեց՝ ասելով, որ պետք է համալիր ծրագիր մշակվի: Բարձրացված բոլոր հարցերին շրջվարչակազմի ղեկավարի և ոլորտների պատասխանատուների կողմից տրվեցին պատասխաններ, պարզաբանումներ:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031