Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրապետական մաղթանք ` Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առիթով

Օգոստոս 21,2016 17:46

Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հայրապետական մաղթանք` Նորին Սրբության քաջառողջ կյանքի, կենաց արևշատության և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության համար:

Սկզբում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն  վարդապետ Անանյանը:

Հավարտ սրբազան Պատարագի արարողության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա կատարվեց Հայրապետական մաղթանք:

Բերկրալի օրվա առիթով, նախքան արարողության սկսվելը, խոսքով ներկա հավատավոր հայորդիներին ու ուխտավորներին դիմեց Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Մուշեղ Սրբազանն ի մասնավորի ներկաներին հորդորեց իրենց աղոթքներով հոգևորականաց դասի հետ միասին Ամենակալից երկար տարիների արդյունաշատ հովվապետություն հայցել Լուսավորչի 132-րդ գահակալի` Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                         

Տեղեկատվական համակարգ     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031