Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի տուն» ծրագրով երևանաբնակ ընտանիքներում հյուրընկալվել է 162 երեխա

Օգոստոս 23,2016 11:19

Երևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով մայրաքաղաք այցելած հայ երեխաներին հյուրընկալել է երևանաբնակ ընտանիքներում:

Ծրագրի 1-ին փուլից`հունիսի 13 ից մինչև 8-րդ փուլի ավարտը`օգոստոսի 27-ը, Երևանի վարչական շրջաններում բնակվող մեր համաքաղաքացիների 128 ընտանիքներում կհյուրընկալվի 162 երեխա: Ընդ որում, նախնական հայտում ավելի մեծ թվով ընտանիքներ էին ցանկություն հայտնել հյուրընկալել սփյուռքահայ մեր հայրենակիցներին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ծրագրի ամբողջ ընթացքում պատասխանատուները պարբերաբար այցելել են ընտանիքներ, ծանոթացել երեխաների առօրյային:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երեխաները նշել են, որ ջերմ ընդունելության շնորհիվ Երևանում իրենց զգում են ինչպես սեփական տանը: Արտերկրից ժամանած հայ երեխաների համար կազմակերպվել են նաև ճանաչողական էքսկուրսիաներ ՀՀ մարզերում և Երևանում:

Ավանդույթի համաձայն՝ «Արի տուն» ծրագրի ավարտին կորոշվեն «Լավագույն վարչական շրջան» և «Լավագույն ընտանիք» անվանակարգերի հաղթողները:

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031