Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը (Ֆոտոշարք)

Օգոստոս 23,2016 16:10

 Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը և խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում են օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժությանը:

Օգոստոսի 23-ին Բելառուսի Հանրապետության զինված ուժերի համազորային զորավարժարանում տեղի է ունեցել «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Միացյալ Շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Երկու փուլով անցկացվող զորավարժության ընթացքում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը խաղարկելու են Հավաքական անվտանգության տարածաշրջանում խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:

«Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը ներգրավված են շուրջ 1500 զինծառայողներ, 300 միավոր օդային և ցամաքային ռազմական տեխնիկա։

Զորավարժության գլխավոր խնդիրներից են ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ուժերի միջև խաղաղապահ առաքելություն իրականացնելու ընթացքում փոխգործակցության և փոխըմբռնման ձևավորումն ու ամրապնդումը, համատեղ գործողությունների արդյունավետության բարձրացումը, փորձի փոխանակումը:

Օգոստոսի 24-ից կմեկնարկեն զորավարժությանն ընդգրկված ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների համատեղ վարժանքները, որոնց ընթացքում կիրականացվեն խաղաղապահ առաքելությունների տարաբնույթ գործողություններ:

zoravarj_5 zoravarj_3 zoravarj_2 zoravarj_1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031