Լրահոս
Օրվա լրահոսը

Համախմբում կուսակցության վարչության հայտարարությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Օգոստոս 23,2016 17:21

 

1.Ընդառաջ գնալով Համախմբում կուսակցության տարածքային մի շարք կառույցներից արված առաջարկին՝ որոշել ենք մասնակցել հանրապետության տարբեր մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (համայնքի ղեկավար և ավագանի)։

2.Գյումրիում և Վանաձորում կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով։

3.Գյումրի և Վանաձոր քաղաքներում Համախմբում կուսակցության ավագանու ցուցակները համապատասխանաբար կգլխավորեն Հովհաննես Ասոյանը և Վահան Ղույումչյանը։

4.Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրությունների հետ կապված՝ Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջիկա օրերին հանդես կգա ծրագրային ելույթով։

 

Համախմբում կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031