Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հարությունյանին վաղը կայցելեն Էրեբունի հիվանդանոցի բժիշկները

Օգոստոս 23,2016 19:30

«Ինձ ասացին, որ Հովհաննես Հարությունյանի հետազոտություններն անցկացրել  են, ուղարկել են Էրեբունի հիվանդանոց: Վաղը ժամը 2-3-ինն իրեն այցելելու են Էրեբունի կենտրոնից բժիշկները, որոնք մինչ այժմ զբաղվել են իր բուժմամբ եւ վիրահատության համար վերջնական եզրակացություն կտան»,- լրագրողների հետ զրույցում պատմեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա հանդիպել էր հիվանդանոցի տնօրենի հետ: Հովհաննես Հարությունյանին եւ «Սասնա ծռերի» մյուս անդամներին տեսակցել, պատգամավորին թույլ չէին տվել:

«Իրենք ասում են, որ պատշաճ բուժօգնություն տրամադրում են, բայց քանի չունենք մեր բժշկի եզրակացությունը, փաստաբաններն էլ հակառակն են պնդում, մենք իրենց չենք հավատում»,- ասաց նա: Հիշեցնենք, այսօր ՄԻՊ գրասենյակի մոտից բողոքի ակցիա էր մեկնարկել`ի պաշտպանություն դատապարտյալների հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռերի» անդամների:

Ակցիայի մասնակիցներն այնուհետ երթով շարժվեցին դեպի Արդարադատության նախարարություն: Մոտ մեկ ժամ է, նրանք դատապարտյալների հիվանդանոցի հարակից տարածքում են: Մամուլի շենքի մոտից, կարմի բերետավորների պատը ակցիայի մասնակիցներին թույլ չտվեց մտնել ՔԿՀ-ի բակ:

Տեղեկություններ կան, որ ՔԿՀ-ում գտնվող խմբավորման անդամների փաստաբաններն այս պահին ներսում են, տեսակցում են իրենց պաշտպանյալների հետ: Ցուցարարները մտադիր են սպասել`մինչեւ նրանք դուրս գան:

Ի դեպ, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ՔԿՀ-ի պետն ասել է, թե ինքը որեւէ դիմում դեռ չի ստացել այն մասին, որ կան դատապարտյալներ, որոնք նախընտրում են բուժումը շարունակել իրենց կողմից նախընտրելի բժիշկների մոտ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031