Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կողքին հերոս է ապրել, իսկ մենք չենք իմացել այդ մասին»

Օգոստոս 23,2016 19:44

Արմավիրի մարզի Ապագա գյուղում այսօր տեղադրվել է խաչքար` նվիրված ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններում զոհված զինծառայող Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին: Երկու երեխաների հայրը հերոսաբար զոհվել է Մատաղիսի դիրքերը պաշտպանելիս: Գյուղապետարանի դիմաց գտնվող պուրակը եւս անվանակոչվել է Հովսեփ Կիրակոսյանի անունով:

1 2 3 4 5

«Փորձում եմ շատ ուժեղ լինել, բայց հնարավոր չի լինում, որովհետեւ այնպիսի ամուսին եմ կորցրել…Հպարտ եմ, մյուս կողմից էլ` տխուր, որ այսօր կողքիս չէ: Հպարտությունը ծածկում է իմ վիշտը: Մի քանի օր առաջ մեր ամուսնության հինգ տարին էր, բայց առանց նրա…ուղղակի չեմ ուզում ոչ մի ընտանիք այսպիսի վիշտ տեսնի: Սա ամենադաժան բանն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփ Կիրակոսյանի այրին` Մարիամը:

Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանն էլ պատմեց, որ ըստ ծառայակիցների` Հովսեփն իր զինվորներին հրամայել է մնալ խրամատում, իսկ ինքը միայնակ դուրս է եկել հակառակորդի դեմ ու վիրավորվել: «Մեր կողքին հերոս է ապրել, իսկ մենք չենք իմացել այդ մասին»,-նկատեց գյուղապետը:

Խաչքարի վրա փորագրված է կապիտանի վերջին պատգամն իր զինվորներին` տրված վիրավոր ժամանակ` մահից ժամեր առաջ. «Տղեք, ես լավ եմ, դուք կռվեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031