Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը որոնում է Գյուլենին Թուրքիային չհանձնելու ուղիներ. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 23,2016 22:50

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը Արեւմտյան տերություններից ամենաբարձրաստիճան ղեկավարն է, որը Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո այց է կատարում այդ երկիր, երկիր, որտեղ իրականացվել են հազարավոր ձերբակալություններ, որտեղ մոտ 8Օ հազար մարդ ազատվել է զբաղեցրած պաշտոններից։

Ինչպես պետքարտուղարության խոսնակ Ջոշ Էրնըսթն է ասում, Թուրքիայի ղեկավար անձանց հետ հանդիպման ժամանակ Բայդընը շեշտելու է «ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը դաշնակից Թուրքիային»։ Էրդողանին սա դուր կգա, սակայն դուր չի գա Բայդընի խոսքի երկրորդ մասը, որտեղ վերջինս մտահոգություն է արտահայտելու ամբողջ երկրի տարածքում Էրդողանի կողմից իրականացվող գործողությունների կապակցությամբ։ Մի երկիր, որի ղեկավարության հիմնական թիրախն այսօր իսլամական կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենն է՝ նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդը, որին Էրդողանն արդեն երկար տարիներ էր փորձում չեզոքացնել, եւ կարծում է, թե եկել է պահը, երբ կկարողանա ապահովել նրա արտահանձնումը ԱՄՆ-ից։ Հիշեցնենք Էրդողանի հետեւյալ խոսքերը. «ԱՄՆ-ը պիտի կատարի Թուրքիայի ու Գյուլենի միջեւ ընտրություն»։

Էրդողանը վերջին օրերին զայրացած հայտարարում էր, որ երբ խոսքը գնում է կասկածյալ ահաբեկիչների մասին, Թուրքիան առանց փաստաթղթեր պահանջելու է արտահանձնում նրանց ԱՄՆ-ին։

Բայց փորձագետները, ինչպես օրինակ իրավաբաններից Ռիիդ Ուայնգարթընը, ասում են. «Աննախադեպ ու սարսափելի կլիներ, եթե Միացյալ Նահանգները ցուցաբերեր թուլամորթություն, Գյուլենին նստեցներ օդանավ եւ ուղարկեր այնտեղ, որտեղ իշխանությունների կողմից արդեն իսկ առկա է սոսկալի տրամադրվածություն ընդդեմ նրա»։

Պետքարտուղարության խոսնակն ասել է, թե «ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ, այո, արդեն 3Օ տարի է գործում է արտահանձնման մասին պայմանագիրը»։ Սակայն նա ավելացրել է նաեւ, թե Թուրքիա են մեկնել պետքարտուղարության 1 եւ արդարադատության նախարարության երեք մասնագետներ, պարզելու համար, թե արդյոք Թուրքիան ունի բավարար փաստեր այն մասին, որ Գյուլենն ինչ-որ կերպ առնչվում է հեղաշրջման փորձի հետ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031