Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորներն ասում էին. «Ի՞նչ հողեր տալու մասին է խոսքը, երբ պոստերի մեծ մասում արդեն 24 ժամ ջուր ունենք». shamshyan.com

Օգոստոս 24,2016 15:37

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ առաջնագծում գտնվող զինվորների համար լուծվում է խմելու ջրի խնդիրը։

Արդեն 1 շաբաթ է՝ առաջնագծի մոտ 15-ից ավելի պոստերում ծառայություն կատարող զինվորներ կանոնավոր ստանում են 24-ժամյա ջրամատակարարում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Ի՞նչ հողեր տալու մասին է խոսքը, երբ պոստերում արդեն լուծվել է խմելու ջրի խնդիրը։ 15-ից ավելի պոստեր արդեն ունի ջուր։ Պոստերում կառուցվել և կառուցվում են բաղնիքներ, ինչը հնարավորություն է տալիս մեզ, կարելի է ասել, ամեն օր լոգանք ընդունել։

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը անակնկալ այցեր հաճախակի է կատարում, որի ժամանակ ստուգում է ինչպես մեր հագուկապը, այնպես էլ սնունդը»։

jur_post-2

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031