Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Ասողիկը տեր Արմենին «ջնջել» է ընկերների ցանկից

Օգոստոս 24,2016 19:07

Հուլիսի 31-ին   Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցել էր նաեւ Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի հոգեւոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանը: Ոչ միայն մասնակցել, այլեւ ելույթ էր ունեցել ՝ ի պաշտպանություն  «Սասնա ծռերի» կայացած միջոցառմանը: Դրանից հետո քահանային  պաշտոնից զրկել էին, ու այժմ նա տեղի հոգեւոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում հովվական առաքելություն չի կարող իրականացնել:

ter-armen-anon2

«Առավոտի» հետ զրույցում  տեր Արմենը հայտնեց, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի եւ ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանն իրեն նամակ էր գրել ու ասել, որ իր պահվածքը  եւ մոտեցումը հարիր չէ  հայ հոգեւորականին: Տեր Արմենի հավաստմամբ,  տեր Ասողիկն իրեն նույնիսկ ջնջել է ֆեյսբուքյան ընկերների ցանկից, չնայած դա իրեն առանձնապես չի հուզել: Ինքն ամենաշատը վիրավորված է իր քահանայությունը եւ քսանամյա ծառայությունը կասկածի տակ դրած Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանից: Տեր Արմեն քահանա Մելքոնյանը նրանից հրապարակային ներողություն է ակնկալում, այլապես զգուշացնում է՝ հետեւանքները կործանարար կլինեն Վահան սրբազանի համար, քանի որ պատրաստվում է ինչ-ինչ փակագծեր բացել:

Մանրամասները օգոստոսի 25-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ տեր Արմենի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Չար գայլ says:

    Այ տենց , կերեք իրար։
    քսենոֆոբներ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031