Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանի դուստրը գոռում էր`«Ազատություն մեր հերոս պապային» (Ֆոտոշարք)

Օգոստոս 24,2016 19:20

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի`«Միայնակ գայլի» կալանքի հիմնավորվածության եւ խափանման միջոցը փոխելու հարցերով բողոքների քննությունը: Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպաններից Արա Ղարագյոզյանն ասաց, որ որոշումը կհրապարակվի վաղը`ժամը 11.00- 13. 00-ի սահմաններում:

Դատարանի դահլիճում Արայիկ Խանդոյանը հայտարարել է, որ իր կալանավորումը քաղաքական պատվեր է եւ ինքը դատարաններից արդար որոշման ակնկալիք չունի: Նույն կարծիքին է պաշտպան Արա Ղարագյոզյանը. «Համոզված եմ, որ դատարանն արդեն որոշում ունի, պարզապես կնիք է պետք»: Գործով քննիչն, ըստ պաշտպանի առարկել է Արայիկ Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելը: Պաշտպաններն էլ ներկայացրել են Խանդոյանի անցյալը, մարտական ուղին`փաստելով, որ նման մարդը որեւէ տեղ չի փախչի:

xandoyan-2- xandoyan3- Արա Ղարագյոզյան 2 Արա Ղարագյոզյան xandoyan-1- xandoyan-3-

Պաշտպանն ասաց, որ Արայիկ Խանդոյանը չի անսացել Ալեք Ենիգոմշյանի հորդորին  եւ  չի հանելու իր թեկնածությունը: Քարոզարշավին մասնակցության հնարավորությունների հետ կապված հարցեր դեռ չեն հասցրել քննարկել:

Դատն ուղեկցվում էր ակցիայով, որի մասնակիցները վանկարկում էին`«Ազատություն քաղբանտարկյալներին», «Սասնա ծռեր», «Հերոս Արայիկ» եւ այլն: Ակցիային մասնակցում էին նաեւ Արայիկ Խանդոյանի անչափահաս զավակները: Նրա դուստրը գոռում էր`«Ազատություն մեր հերոս պապային»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031