Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյանն ազատ կարձակվի մեկ միլիոն դրամ գրավի դիմաց

Օգոստոս 24,2016 20:15

Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանին գրավի դիմաց ազատելու հարցը:

Քիչ առաջ նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը լրագրողներին ասաց, որ դատարանը որոշում կայացրեց ազատել Խուրշուդյանին 1 միլիոն դրամ գրավի դիմաց:

Փաստաբանը չցանկացավ մեկնաբանել կայացրած որոշման քաղաքական ենթատեքստը: Սաֆարյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանում է գտնվում Խուրշուդյանի  կալանքի վերաբերյալ բողոքարկումը եւ հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 26-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031