Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաժշտական այգին» գալիս է Երեւան

Օգոստոս 24,2016 21:35

«Երևանյան Հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա էստոնական «Հորտուս Մուզիկուս» անսամբլը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին փառատոնի մամուլի բաժնից: Hortus Musicus թարգմանաբար նշանակում է երաժշտական այգի:

Մեծ հեղինակություն վայելող անսամբլը ստեղծվել է 44 տարի առաջ Անդրես Մուստոնենի նախաձեռնությամբ: Նա ճանաչված դիրիժոր է, միջնադարյան եւ բարոկկո ոճի երաժշտության գիտակ, Բեռլինի, Վարշավայի, Լոնդոնի, Երուսաղեմի եւ այլ երաժշտական մայրաքաղաքների փառատոների սպասված հյուր:

«Հորտուս Մուզիկուսի» երկացանկի հիմքում  IX—XVII դդ արեւմտաեվրոպական երաժշտությունն է, անսամբլը կատարում է նաեւ Հայաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի ազգային երաժշտություն ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031