Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերձոր» անսամբլի տնօրենի ժ/պ. «Մենք ուրիշ զրույց ենք արել, ինքն ուրիշ բան է ներկայացնում». Panorama.am

Օգոստոս 24,2016 23:30

«Մենք ուրիշ զրույց ենք արել, ինքն ուրիշ բան է ներկայացնում: Այդպես չի կարող լինել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց  «Բերձոր» ժողգործիքների անսամբլի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Սուջոյանը՝ անդրադառնալով Զարուհի Հակոբյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի դուստրն այսօր հայտարարել է՝ իրեն առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում գրել և դա պայմանավորել էր իր հայրիկի գործունեությամբ:

Սուջոյանը պատմեց, որ Հակոբյանի արձակուրդի ժամկետը վերջացել է հուլիսի 29-ին:

«Արձակուրդը վերջացել է, սակայն Զարուհի Հակոբյանը, ով համույթի երգիչն է, և քանոնահարը գործի չեն եկել: Ես այսօր զանգել եմ, ասում եմ՝  ո՞րն է պատճառը, ինչի՞ չես գալիս: Կարո՞ղ է բուլետեն ես բերելու, կարո՞ղ է գալու ես՝ բացատրագիր գրես, արդեն 25-26 օր է՝ բացակայում ես աշխատանքից»,- ասաց Ա. Սուջոյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Panorama.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031