Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները պնդում են, որ Յոլյանն ասել է․«Մեզ ներդրողներ չեն պետք, մեզ փորձագետներ են պետք» (Տեսանյութ)

Օգոստոս 25,2016 14:03

Այսօր կառավարության շենքի մոտ նաիրիտցիները կրկին ցույց էին անում եւ պահանջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում, որը սակայն, այդպես էլ տեղի չունեցավ:

Aravot.am-֊ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից, ցույցի մասնակից Անահիտ Մանուկյանն ասաց, որ կառավարությունը «Նաիրիտի» գործարանում ներդրում կատարելու եւ վերագործարկման առաջարկ է ստացել։

Տիկին Մանուկյանի ներկայացմամբ՝ EU-ASIA Business Finance Center s.r. o. հոլդինգը ներդրում կատարելու առաջարկի մասին նամակի պատճենն ուղարկել է նաեւ նաիրիտցիներին։

Մանրամասներն՝  տեսանյութով

Նաիրիտցիներից Կարինե Շահվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ներդրման առաջարկի մասին քննարկման նպատակով հանդիպել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հետ, որը նաիրիտցիներին վստահեցրել է, թե այդ առաջարկը ոչ թե ներդրման մասին է, այլ՝ ընկերությունն, այսպես ասած՝ վարկ է առաջարկում։

Nairit_1

Սակայն, ինչպես պատմեց Կարինե Շահվերդյանը, իրենք պնդել են, որ խոսքը ներդրման մասին է եւ հորդորել են զանգահարել ընկերության ղեկավարներից մեկին, որն էլ Յոլյանին հավաստիացրել է՝ ընկերությունը ցանկություն է հայտնում ներդրում կատարել ոչ միայն «Նաիրիտ» գործարանում, այլեւ՝ Իրան- ֊Հայաստան֊-Եվրոպա գազատարի ֆինանսավորում եւ կառուցում, Հյուսիս֊-հարավ մայրուղու համար պակասող ֆինանսական ներդրումներ, Իրան֊-Հայաստան երկաթուղու ֆինանսավորում եւ անհրաժեշտ լոբինգային աշխատանքների կազմակերպում, Իրան-֊Հայաստան֊-Վրաստան բարձրավոլտ էլեկտրական նոր հոսանքագծի ֆինանսավորում ծրագրերում։

Nairit-3

Տիկին Շահվերդյանն ասաց, որ Յոլյանն իրենց հետ հանդիպման ժամանակ այս ներդրումների մասին լսելուց հետո ասել է՝ «Մեզ ներդրողներ չեն պետք, մեզ փորձագետներ են պետք»։

«Բայց մեր բոլոր փորձագետները, մասնագետները Չինաստան են գնացել, ներդրում, որ լինի, նրանք հետ կգան»,-ասաց Շահվերդյանը։

Մանրամասները՝շուտով  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031