Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել են Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակները

Օգոստոս 25,2016 15:04

Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:

Նիստում քննարկվել է Գյումրիում և Վանաձորում 2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների մասնակցության հարցը: Վարչությունը որոշեց.

1.Ներկայացնել դիմում 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու վերաբերյալ,

2.Հաստատել Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակները:

Գյումրիում Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիր Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը, իսկ Վանաձորում` Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը:

 

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031