Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Արմենը վտանգավոր ապացույցներ կուղարկի Մայր Աթոռ

Օգոստոս 25,2016 17:44

Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցելու համար տեր Արմեն քահանա Մելքոնյանին զրկել են տեղի հոգեւոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում հովվական պարտականություն կատարելու իրավունքից: Տեր հայրը շեշտում է, որ դա ոչ մի կերպ չեն հիմնավորել, ընդհակառակը՝ դեռ մի բան էլ Հայրապետական պատվիրակ գերաշնորհ տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը կասկածի տակ է դրել իր քահանա լինելը, այն դեպքում, երբ շուրջ 20 տարի ինքը հոգեւոր առաքելություն է իրականացրել, որը փաստված է տարբեր միջոցներով:

Տեր Արմենն «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ իր արժանապատվությունը, որպես քահանա եւ մարդ, վիրավորված է, եւ Հայրապետական պատվիրակ Վահան սրբազանը պետք է քրիստոնեական ազնվություն ունենա եւ հրապարակավ իրենից ներողություն խնդրի՝ ըստ էության, հերյուրանք տարածելու համար: Տեր Արմենը հայտնեց, որ եթե Վահան սրբազանը դա չանի մինչեւ գալիք շաբաթվա վերջը, ինքը ստիպված կլինի եկող շաբաթվա ավարտին այնպիսի ապացույցներ հրապարակել եւ նաեւ ուղարկել Մայր Աթոռ, որ դրանք Վահան սրբազանին եւ նրա պաշտոնին կարող են մեծագույն վնաս հասցնել, ընդհուպ մինչեւ կարգալուծության հիմք դառնալ:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք 

 

«Առավոտ»

25.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    իսկական քրիստոնեկան ընկալում և հոգևորականին վայեել արարք՝ շանտաժ:
    իրար արժանի եք էլի: նորից՝ կերեք իրար:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031