Լրահոս
Օրվա լրահոսը

Բազեականները հանդիպել են ԱԺ նախագահի հետ

Օգոստոս 25,2016 19:15

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներին զուգահեռ կազմակերպվում են հանդիպումներ պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ, որոնց ընթացքում երիտասարդները քննարկումներ են ունենում վերջիններիս հետ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները։ Օգոստոսի 25-ին հավաքի հյուրն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն էր։ Նա պատասխանեց բազեականների հարցերին, դիտեց բազկամարտի ներճակատային մրցույթները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Գալուստ Սահակյանը «Բազե» հավաքի լավագույն բարեկամներից է։ Հավաքի ստեղծման օրից՝ 2002 թվականից ի վեր, նա ամեն տարի այցելել է այս ծրագրին, հանդիպել մասնակիցների հետ։

ԱԺ ղեկավարը ողջունեց հավաքի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեի» միջոցով երիտասարդությունը կարողացավ համախմբող մի շարժում ստեղծել։ Նա շեշտեց, որ երիտասարդությունը մեր ապագան է և պետք է զգա քաղաքական գործընթացները, ներգրավվի տարբեր պրոցեսներում։

Հիշելով իր երիտասարդ տարիները՝ խորհրդարանի խոսնակը նկատեց, որ այն ժամանակ կարելի էր ամեն ինչի մասին խոսել, բայց ոչ՝ հայրենիքից, քաղաքականությունից։ Այս առումով, ըստ նրա, այսօրվա երիտասարդները շահեկան վիճակում են։ Նա կոչ արեց երիտասարդներին սիրել հայրենիքը, ուշադրության կենտրոնում պահել ուսման պրոցեսը, որպեսզի հետագայում տարբեր ոլորտներում ունենանք լավ կադրեր։

Գալուստ Սահակյանը պատասխանեց երիտասարդների՝ ՀՀ արտաքին քաղաքականությանը, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին։

«Բազե» հավաքում այսօր հյուրընկալվել էին նաև «Արի տուն» ծրագրի մասնակիցները, ովքեր ծանոթացան բազեականների առօրյային, ներկա գտնվեցին մի շարք մրցույթների։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031