Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հարձակման է ենթարկվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդը. «Ազատություն»

Օգոստոս 25,2016 20:55

Թուրքիայում հարձակման է ենթարկվել երկրի հիմնական ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Նրա ավտոշարասյունը գնդակոծվել է սևծովյան Արտվին նահանգում: «Անադալու» գործակալության էջում տեղադրված ֆոտոշարում և տեսանյութում երևում է լեռնային այդ շրջանում ձորի միջով անցնող ճանապարհին կանգնած ավտոմեքենաների շարքը, դրանց հետևում թաքնված մարդիկ, որոնցից մի քանիսը՝ զինված են ինքնաձիգերով: Լսվում են կրակոցներ: Զրահամեքենա է մոտենում:

«Դողան» լրատվական գործակալության թղթակիցը, CNN Turk հեռուստաընկերության եթերում նկարագրելով միջադեպը, ասել է, որ Քըլրչդարօղլուի թիկնազորը պատասխան կրակ է բացել հարձակվողների վրա: Ընդդիմադիր առաջնորդը չի վնասվել, նա մնացել է ավտոմեքենայի մեջ, իսկ հարձակվողների ու անվտանգության աշխատակիցների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Քըլըչդարօղլուն հեռախոսով CNN Turk-ին ասել է, թե իր անվտանգությունն ապահովող ուժերն իրեն դուրս են հանել բախման շրջանից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031