Լրահոս
Օրվա լրահոսը

«Բողոքարկել ենք Դավիթ Սանասարյանի ձերբակալման օրինականությունը». Ռոբերտ Ռեւազյան

Օգոստոս 26,2016 15:59

Վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 26-ին քննվում էր նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի բողոքը:

Նրա պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը Aravot.am-ին հայտնեց, որ Դավիթ Սանասարյանը 2 հոդվածով է կասկածվում: Այս դատական նիստին բողոքարկվում է Քրեական օրենսգրքի 225 պրիմ 1 հոդվածը՝ ապօրինի հավաք կազմակերպելը եւ անցկացնելը. «Իրեն այդ հոդվածի հատկանիշներով էին ձերբակալել, մենք բողոքարկել էինք ձերբակալման օրինականությունը: Առաջին ատյանի դատարանը մերժել էր, վերաքննիչ դիմում բողոք էինք ներկայացրել, այսօր այդ նիստն էր»:

Սակայն, դատական նիստը հետաձգվել է, գործի քննությունը շարունակվելու է սեպտեմբերի 2-ին:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031