Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզում 22-ամյա ՌԴ քաղաքացին Toyota-ով բախվել է պարսպին ու ծառին, կան վիրավորներ. shamshyan.com

Օգոստոս 26,2016 16:52

Երեկ՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 22-ամյա Արամ Ասատրյանը իր վարած Toyota մակնիշի 34 RՏ 659 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին, այնուհետև՝ ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ասատրյանն ու նրա ուղևորուհին՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031