Լրահոս
Օրվա լրահոսը

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահի հետ

Օգոստոս 26,2016 19:22

Օգոստոսի 24-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհուրդի նախագահ Ավտանդիլ Բերիձեի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-վրացական փոխհարաբերությունների շրջանակում ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվեց երկու երկրների տարածաշրջանների ՏԻՄ կապերի ամրապնդմանն ուղղված գործունեության շարունակականությունը: Մտքեր փոխանակվեցին Լոռու մարզի և Աջարիայի ԻՀ միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով ընձեռվող հնարավորությունների շուրջ:

Գերագույն Խորհուրդի նախագահը նշեց, որ իր ղեկավարած կառույցը մշտապես աջակցում է երկկողմ համագործակցության ծրագրերին, որոնք, մասնավորապես, ուղղված են առևտրատնտեսական, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Երկուստեք բարձր գնահատվեց աջարահայ համայնքի պատմական կարևոր դերակատարությանը երկկողմ բարեկամական հարաբերություններում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031